Րոպեներ առաջ` Թուրքիայում սպանեցին ՌԴ դեսպանին

defaultԹուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը զինված հարձակումից հետո ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում Կամչատկային վերաբերող ցուցահանդեսի ժամանակ մի երիտասարդ է մտել սրահ, ներկայացել որպես ոստիկան եւ հետեւից կրակել ամբիոնի մոտ ելույթ ունեցող դեսպանի վրա։

Այնուհետ երիտասարդը ներկաներին դուրս է հանել սրահից, որից հետո կրկին կրակոցների ձայներ են լսվել։

Ծանր վիրավորված դեսպանի կյանքը փրկել չի հաջողվել

Նշվում է, որ ոստիկանության կողմից վնասազերծված զինված անձը բղավել է Հալեպի հետ կապված ինչ-որ բաներ։

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •