Հենրիխ Մխիթարյանի վիթխարի մեծ նվերը՝ հայոց բանակին

g
Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին:
Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին:
Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել մեր բոլորիս կողմից սիրված ֆուտոբլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը:
Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել մեր հայրենակիցները տարբեր երկրներից, ինչպես նաև օտարերկրացիներ, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ:
Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես եւ Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ:
Արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո:
Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարք, դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր:
Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները
Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •