Սերժ Սարգսյանը Հայաստանը շփոթել է Սաշիկ Սարգսյանի հետ

1-3-777x437

Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ՀՀԿ 16-րդ համագումարում հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է.

«2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ, մինչդեռ նույն ԱՄՀ տվյալներով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8.9 տոկոս աճ (ընդ որում՝ Արևմտյան Եվրոպայում՝ 5.7 տոկոս աճ, Արևելյան Եվրոպայում՝ 17.2 տոկոս աճ), իսկ ԱՊՀ-ում՝ 22.4 տոկոս աճ։ Հայաստանը վերջին 9 տարիներին շարունակել է զարգանալ»:

Երկուսից մեկը` կամ Սերժ Սարգսյանը այլ երկրի ղեկավար է, օրինակ` Մոնակոյի, կամ էլ նրա ներկայացրած թվերը վերաբերվում են բացառապես իր և Սաշիկ Սարգսյանի տնտեսական աճին: Որովհետև 2007-2015 թվականներին Հայաստանում տնտեսական անկում է գրանցվել, որի մասին բոլոր հնարավոր և անհնար միջազգային կառույցներն են նշել, դա հաստատված է ԱՎԾ-ի պաշտոնական զեկույցներում, դա նույնիսկ Կարեն Կարապետյանն է ասել, երբ նոր էր վարչապետ նշանակվել:

Թե որտե՞ղ հայտնաբերեց այդ աճը, դժվար է ասել: Միակ տարբերակը մնում է մեր ասածը. Սերժ և Սաշիկ Սարգսյանները 2007-2015 թվականներին ունեցել են 29,3 տոկոս իրական տնտեսական աճ և վերջին 9 տարիներին շարունակում են զարգանալ:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ