Ծնունդդ շնորհավոր, Ռոբե´րտ. «Եռաբլուր»-ում հարգեցին 20-ամյա հերոսի հիշատակը (լուսանկարներ)

1479297941-9124

սուն Մկրտչյան, Արմենակ Ուրֆանյան, Հայկ Թորոյան, Բենիամին Եղոյան, Հրաչյա Մուրադյան, Ռոբերտ Աբաջյան, Ադամ Սահակյան, Գրիգոր Հարությունյան, Բագրատ Ալեքսանյան… Ապրիլյան պատերազմի զոհերից իննի շիրմաքարերն արդեն տեղադրվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Այսօր «Եռաբլուր»-ում էին նաև Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատները, ընկերներն ու պետական այրեր՝ հերոսի ծննդյան 20-ամյակի կապակցությամբ` հարգանքի տուրք մատուցելու նրա շիրիմին: Ներկաների թվում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

«Ես Ռոբերտին բացակա չեմ դնում, ասում եմ` բալե’ս, ծնունդդ շնորհավոր, որովհետև որ օրը մենք մեր տղաներին բացակա դրեցինք, մայր կոչվելու իրավունք չունենք»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Այսօր առաջնագծում կանգնած տղաները Ռոբերտի պես 18-20 տարեկան են, իսկ, 20 տարին դեռ չբոլորած, հերոս դառնալը մեծ պատիվ է, իսկ պատվով մահն անպատիվ ապրելուց վեր է»,- հավելեց նա:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ