Sunday, 22/1/2017 | 10:15 UTC+0

Հերոսների պանթեոնը՝ արոտավայր (ֆոտո)

Վանաձորի զինվորական պանթեոնում հանգչում են ոչ միայն Արցախյան հերոսամարտում զոհվածների, այլ նաև քառօրյա պատերազմի հերոսների մարմիններ: Շատերի համար պանթեոնը սրբավայր է, ոմանց համար էլ՝ անասուններին արածեցնելու վայր պարզապես: Հերոս Զորիկ Գևորգյանի քույրը՝ Անի Գևորգյանը Armlur.am-ի Լոռու թղթակցին է փոխանցել այսօր արված մի քանի լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են անասունները անարգել արածում ու կեղտոտում գերեզմանները: Պանթեոնը ցանկապատված չէ, բայց դա դեռ որևէ մեկին իրավունք չի տալիս սրբավայրը վերածել արոտավայրի: Այստեղ, իհարկե, անասունները մեղք չունեն, մեղավորը անասնապահն է, ով փաստորեն չի հարգում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների գերեզմանն անգամ: Էդվարդ Արզումանյան

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  
About

SocNews.info ՓԲԸ

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *