Թրամփը շոկի է մատնել ամբողջ Հայաստանը. Տեսեք ինչ է արել

11111111111111111111
ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընդունեց իր պարտությունը: Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ դարձավ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Միլիարդատեր, որի նախագահական հավակնությունն ամենասկզբում թերեւս ոչ ոք լուրջ չընդունեց, եւ մինչեւ վերջին պահն էլ քչերն էին պատկերացնում, որ անգամ իր կուսակցության մեծամասնության աջակցությունը չվայելոց Թրամփը կարող է հաղթել Հիլարի Քլինթոնին:
Բայց, ԱՄՆ պատմության թերեւս ամենաաղմկոտ նախագահի ընտրությունն ավարտվեց անակնկալով: Ընդ որում, Թրամփը ոչ միայն հաղթանակը կորզեց Հիլարի Քլինթոնինց, այլ տարավ համոզիչ հաղթանակ: Թե ինչ սկզբունքով, ինչ շարժառիթներով, ինչ ակնկալիքներով են քվեարկել ամերիկացի ընտրողները, կամ գուցե Թրամփի հաղթանակի մեջ զգալի դեր ունի այն, որ Քլինթոնի ընտրողների զգալի մասը պարզապես չեն գնացել քվեարկության` համոզված լինելով նրա հաղթանակի հարցում, բավական բարդ է ասել, պետք է քաջատեղյակ լինել այս ամիսների ընթացքում, իսկ գուցե անցնող տարիների ընթացքում ամերիկյան հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացներից:Ակնհայտ է, որ նախագահի ընտրության արդյունքը շոկ է առաջացրել թե ամերիկյան, թե արտերկրի, այդ թվում Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների համար: Բոլորը սպասում էին Քլինթոնի հաղթանակին:
Սակայն, խնդիրը միայն հակառակի սպասումը չէ, այլ այն, որ Թրամփի հաղթանակի դեպքում բոլորը սպասում են որոշակի «ապոկալիպտիկ» զարգացումներ, «վախճան»` սկսած Ամերիկայից, մինչեւ միջազգային հարաբերություններ, այդ թվում Հարավային Կովկաս եւ Արցախի խնդիր:Ինչքանով է արդարացված այդ «վախճանաբանական» կամ «աղետալի» սպասումը: Դա իհարկե ցույց կտա Թրամփի նախագահության ընթացքը, քանի որ մի բան է նախընտրական հռետորաբանությունը, մեկ այլ բան է բուն նախագահությունը: Ինչ-ինչ, բայց գոնե հայերս այդ հարցում ունենք ԱՄՆ նախագահի թեկնածուների հետ աշխատանքի «փորձ»:
Ի վերջո, նախընտրական հռետորաբանությունն ավելի շատ մարտավարական երեւույթ է, պահի թելադրանք, կարճաժամկետ կոնյունկտուրա, իսկ արդեն նախագահական գործունեությունը պարունակում է ռազմավարական խնդիրներ: Իսկ դա արդեն ենթադրում է բոլորովին այլ տրամաբանություն:Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ գործ ունենք գուցե իր ամենեւին ոչ լավագույն ժամանակներն ապրող, բայց համաշխարհային միակ գերտերություն հանդիսացող Նահանգների հետ, որտեղ կան բավական ամուր քաղաքական ավանդույթներ ու համակարգ, հակակշռումների մեխանիզմ, ինստիտուտներ, արժեքներ, որոնք հազիվ թե հնարավոր լինի «չեղյալ» հայտարարել մեկ ընտրությամբ: Մեղմ ասած ավելի հավանական է, որ թեկուզ անակնկալ եւ էպոտաժային հաղթանակ արձանագրած Թրամփն է ենթարկվելու այդ ամենին, քան հակառակը:
Հայաստանի դիտանկյունից, ԱՄՆ նախագահի ընտրության հանդեպ ուշադրության առանցքային մասը պայմանավորվում էր թեկնածուների Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի գործոնով: Հիլարի Քլինթոնը հանդես էր գալիս ՌԴ դեմ խիստ քաղաքականության դիտանկյունից, իսկ իր պետքարտուղարության վերջում նա հայտարարել էր, որ թույլ չի տա ՌԴ նախագահ Պուտինին իրականացնել ԽՍՀՄ վերստեղծման ծրագրերը:Դոնալդ Թրամփը հանդես էր գալիս Ռուսաստանի հետ հարաբերության բարելավման, Ռուսաստանի հետ աշխատելու դիրքերից: Ավելին, նախընտրական արշավի ընթացքում մի շարք աղմկոտ պատմություններ հրապարակվեցին, որոնք խոսում էին Թրամփի եւ ՌԴ իշխանության կապի մասին:
Ընդհուպ հայտարարվում էր, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ Թրամփին նախագահ կարգելու համար:Որքանով է հիմնավոր այդ ամենը, կրկին դժվար է ասել, նկատի ունենալով այն, որ հակառուսական թեման եւս կարող էր լինել նախընտրական մարտավարական հաշվարկ, որ փորձեց կիրառել Քլինթոնի թիմը եւ որին կարողացավ որոշակիորեն դիմակայել Թրամփի թիմը:Վերջին հաշվով, ԱՄՆ նախագահի ընտրությունը եւ պաշտոնավարումը նաեւ թիմային, իսկ գուցե առավելապես թիմային խնդիր է: Ի վերջո, դրանում համոզվելու եւս մեկ խոսուն առիթ է եղել` Ջորջ Բուշ Կրտսերի նախագահությունը:Արտաքին քաղաքականությունն ընդհանրապես եղել է Թրամփի նախընտրական էպոտաժային արշավի հիմնականում շրջանցված կողմերից մեկը: Միաժամանակ աներկբա է, որ նախագահության ընթացքում նույնն անելը լինելու է անհնար` Թրամփը պետք է զբաղվի արտաքին քաղաքականությամբ:
Ինչ դեր կունենա այդ պարագայում Ռուսաստանը, Հարավային Կովկասը, ինչ առաջնահերթություններ կվերանայվեն ամերիկյան քաղաքականության մեջ, այժմ ասելը դժվար է:Ամենայն հավանականությամբ, չեն լինի կտրուկ փոփոխություններ, թեեւ ամերիկյան ազդեցության մասշտաբներն աշխարհում այնպիսին են, որ ԱՄՆ տեսանկյունից փոքր փոփոխությունը կարող է ունենալ մեծ ազդեցություն:Այդ իմաստով, ամերիկա-ռուսական հարաբերության հեռանկարը Հայաստանի համար կարեւոր է մի շարք առումներով: Այստեղ իրավիճակը իսկապես հակասական է, հարաբերական: Մի կողմից, եթե տեղի ունենա այն «վերաբեռնումը», որ սպասում է օրինակ Պուտինը, ապա Հայաստանը կարող է զգալ դրա տնտեսական էֆեկտը, բայց քաղաքական առումով այն կարող է բերել դեֆեկտի եւ էապես նվազեցնել Հայաստանը ռուսական քաղաքական հետադեմ համակարգից դուրս բերելու հեռանկարը:
Առանցքային խնդիրներից մեկը թերեւս այն է, թե արդյոք Թրամփի թիմը Ռուսաստանի հետ հարաբերության հարցում Հարավային Կովկասը կդիտարկի «հանձնվող» տարածք: Եթե այո, ապա դա կարող է Հայաստանի համար բերել իսկապես անցանկալի իրավիճակի, քանի որ այդ դեպքում կասկած չկա, որ Ռուսաստանն էապես կմեծացնի ճնշումը «կազանյան պլանի» վերակենդանացման մասով: Վերջին հաշվով, Հայաստանն այդ առումով աղետալի հետեւանքից զերծ է մնացել այն պատճառով, որ ԱՄՆ զսպել է Ռուսաստանի եւ Թուրքիայի այդ գործարքները եւ պայմանավորվածությունները:
Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ ԱՄՆ արտաքին քաղաքական շահերի տեսանկյունից Ռուսաստանը դետալներից մեկն է, որի հետ Վաշինգտոնն այս կամ այն վարչակազմի պարագայում կարող է դիտարկել հաշվի նստել-չնստելու մարտավարական մոդելներ, սակայն աշխարհքաղաքական շահի եւ անվտանգության լայն կոնտեքստում: Կամ, այլ կերպ ասած` կարող է ընկերություն անել, բայց փայտը չգցել ձեռքից: Հայաստանի համար թերեւս հենց դա է կարեւորը, որ ԱՄՆ Ռուսաստանի հետ հարաբերությունում փայտը չգցի ձեռքից:Ինչ պետք է անի Հայաստանը: Իսկ Հայաստանն ի՞նչ կարող է անել: Բայց, գոնե պետք է չմատնվել խուճապի, բոլոր դեպքերում: Առավել եւս, որ Հայաստանը դեռ չի արել այն, ինչ կարող էր եւ պետք է աներ անկախ Քլինթոնից եւ Թրամփից:
Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ