Sunday, 22/1/2017 | 10:15 UTC+0

«Էս կարգի տղերքը մեր երկրի հենասյուներն են»

«X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ ժյուրիի անդամների պահվածը շատերի զայրութի պատճառ է դարձել: Մարդիկ կարծում են, շատերն էլ վստահ են` ժյուրին բացահայտ ծաղրում էր 17­ամյա երիտասարդին, ով երգում էր Գուրգեն Դաբաղյանի երգացանկից «Լուսին ես ամպի տակին» երգը: Իր ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/522510374621133)իր կարծիքն է հայտնել նաև Ստյոպա Սաֆարյանը. «Իսկ ես մի հատ էլ նայեցի էս տղայի կատարումը ու անկեղծ ասեմ, շատ հավանեցի իր տեսակը: 17 տարեկան լուրջ տղա, լուրջ երազանքներով: Հպարտորեն շեշտում է, որ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարել է, երազում է իրավաբան դառնալ ու հետն էլ երգել: Իսկ իր կավբոյ տեսակը ուղղակի ֆանտաստիկ էր: Պարզ, շիտակ, ողնաշարը ձիգ… Ու շատ լուրջ տղա, որի չափազանց ավանդական, «հայեցի» լրջությունը մի տեսակ կոմպլեքսի է բերում: Բայց դա այնքան համատարած է Հայաստանում, որ ոչ պետք է զարմանալ, ոչ զայրանալ, ոչ էլ… Բայց էս տեսակը հաջողության է հասնելու՝ հիշեք, իր սպիտակ ձին իր մուրազն է: Ինչքան հավես է պատմում իր զբաղմունքի մասին, հայացքից նպատակասլացությունը հորդում է… Ի դեպ՝ ձայն էլ լավն է: Ես լրիվ այլ կերպ կողջունեի այս տեսակին, էս կարգի տղերքը մեր երկրի հենասյուներն են, հավատացեք»,­գրել է նա:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  
About

SocNews.info ՓԲԸ

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *