Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է անսպասելի նիստ հրավիրել

Հանրապետական կուսակցությունն ընդամենը կես ժամ հետո Գործադիր մարմնի նիստ է անելու: Երկուշաբթի օրը և 18:30-ին նիստ հրավիրելը հատուկ չէ ՀՀԿ-ին: Այս կուսակցությունը սովորաբար հինգշաբթի օրերն է ԳՄ նիստ հրավիրում եւ երեկոյան ժամը 20:00-ին:

Ընդ որում, այս նիստն անսպասելի է եղել նաեւ ԳՄ անդամների համար, եւ նրանցից շատերը չգիտեն, թե Սերժ Սարգսյանն ինչու է հանկարծ նման անսպասելի նիստ հրավիրվել: ՀՀԿ ԳՄ անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անսպասելի ոչինչ չկա, եւ Ս.Սարգսյանի իրավունքն է, թե երբ կհրավիրի այդ նիստը:

Նման անսովոր օրը եւ անսովոր ժամին նիստ հրավիրելը ՀՀԿ-ականների մոտ ենթադրելու տեղիք է տվել, թե միգուցե այս անգամ կհայտարարվի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին լուրը: Արդյո՞ք այսօրվա օրակարգում նման հարց կա: «Օրակարգը որոշվում է ԳՄ նիստերի սկզբում անդամների հետ համատեղ քննարկման արդյունքում»,- մեզ հետ զրույցում նման խուսափողական պատասխան տվեց Ռ. Թադեւոսյանը:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ