«Բորուսիան» ցանկանում է հունվարին վերադարձնել Մխիթարյանին

manchester_united_v_manchester_city_premier_league

Հայատանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ցանկանում է նորից իր թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

«Mirror»-ի փոխանցմամբ, Տուխելն ակումբի ղեկավարներին հայտնել է, որ ցանկում է հունվարին ձեռք բերել հայ ֆուտբոլիստին՝ վարձավճարով:

Աղբյուրի փոխանցմամբ, ակումբի ղեկավարությունն ի դեմս մարզական տնօրեն Հանս Յոահիմ Վատցեի և գործադիր տնօրեն Միխայիլ Ցորկի, ևս զարմացած են, որ Մխիթարյանը դեռ չի հաստատվել մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում:

Բրիտանական պարբերականը գրում է, որ Տուխելը Վատցկեին և Ցորկին հայտնել է, որ ուրախ կլիներ, եթե դորտմունդյան ակումբը հունվարին վարձավճարով հետ բերեր Մխիթարյանին:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ