Նավուրի գյուղապետը վարչապետին ստիպեց հիշել փղի մասին անեկդոտը

67-thumb_

Տավուշի մարզ այցելության ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց՝ ում դուխը հերիքում է, թող խոսի:

«Ում դուխը հերիքում է, թող խոսի: Չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ խոսեք, ներկայացնեք ոլորտը, խնդիրները»,-ասաց նա:

Ներկաներից միայն Նավուր համայնքի ղեկավարի «դուխը հերիքեց» բարձրաձայնել խնդիրների մասին: Նրա պահանջը ՀՀ կառավարությունից այն է, որ վերանորոգեն անբարեկարգ ճանապարհներն ու օգնեն գյուղացուն իրացնել ապրանքը։

«Դիլիջանից Երևան ավելի լավ ենք հասնում, քան՝ Բերդ»,- ասաց Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը:

Նա նշեց, որ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, բայց արտադրանքն իրացնելու հնարավորություն չկա։

«Եթե ճանապարհը սարքեն, տուրիստն էլ կգա, գյուղացին էլ կուզի Երևանին մոտ լինի մի քիչ, պիտի սրանից սկսենք: Մեկին էլ պիտի խրախուսենք, որ գա միսն առնի»,-նշեց գյուղապետը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի համար, սակայն, անհասկանալի էր, թե ինչ է առաջարկում համայնքապետը:

«Եթե դուք, որպես համայնքապետ, չգիտեք, ես ի՞նչ իմանամ՝ Երևանում նստած։ Էն փղի անեկդոտը գիտե՞ք, շատ ունիկալ անեկդոտ ա։ Մեկը փիղ ա ծախում 1 միլիոնով, առնողն ասում ա «ինչո՞ւ ես էդքան ասում, պատասխանում ա՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն գիտի, տունը մաքրում ա, «պիլիսոս» ա անում, ժարիտ ա սարքում, էս ա անում, էն ա անում: Մեկ ամիս անց գնորդը  հանդիպում է վաճառողին, ասում ա՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն չգիտի, «պիլիսոս» չի անում, ժարիտ չի սարքում, կարա՞ս գնորդ ճարես,  500 հազարով ծախեմ: Վաճառողն ասում ա՝ լսի, եղբայր,  դու այս տրամադրությամբ քո փիղը չես ծախելու»։ Հիմա ձերն է՝ դուք ձեր տրամադրությամբ համայնքը չեք ծաղկացնելու, ասում եք՝ էս վատ ա, էն վատ ա»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝  գյուղապետը պետք է Կառավարությանն ասի՝ «դուք ինչ եք անելու, ինքն ինչ է անելու»:

«Ես ասում եմ, ես արտադրանք եմ տալիս անձամբ ու չեմ կարողանում միսն իրացնել։ Գյուղացին որ տեսնում է՝ գյուղապետը չի կարողանում իրացնի, ինքն ի՞նչ պիտի անի»,-արձագանքեց Արամ Նիգոյանը:

Վարչապետը գյուղապետին հորդորեց մտածել այնպիսի արտադրանքի մասին, որը հնարավոր է իրացնել:

«Եթե բան եք արտադրում, որի վաճառքով չեք կարող զբաղվել, մի զբաղվեք, ո՞վ պիտի գա ձեր ապրանքը ծախի»,-ընդգծեց Կ. Կարապետյանը:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ