ՇԱՏ ՎԱՏ ԼՈՒՐ..ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է..ԹԱՐՄ ԼՈՒՐ ՍԱՀՄԱՆԻՑ

image-1

Ադրբեջանում մեկնարկած զինավարժությունները Հայաստանի համար մտահոգիչ են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ նշելով, որ մտահոգությունն այնքանով է, որ հակառակորդն իր վարքով անկանխատեսելի է:

«Սա սպառնալիքներից մեկն է, կարծում եմ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավելի զգոն պիտի լինի ու համարժեք քայլերի դիմի: Մեր կողմից զորավարժությունը պետք է գնահատել Ադրբեջանի ընդհանուր քաղաքականության մեջ՝ փորձում են ուժային մեթոդով լուծել խնդիրը»,- ասաց Արա Պապյանը:

Միաժամանակ, նա շեշտեց, որ, ինչքան էլ Ադրբեջանը ռազմատենչ է՝ պետք է հասկանա, որ բախման դեպքում հաջողություններ չի ունենա. «Ուղղակի բախման դեպքում, թեեւ կողմերը զոհեր կունենան, Ադրբեջանը չի կարողանա հաջողություններ ունենալ, որը Ադրբեջանում հասկանում ու գիտակցում են»:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ