Sunday, 22/1/2017 | 10:17 UTC+0

ՀԱՅԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումների ակտիվություն է նկատվում, որից անմասն չի մնում նաև Հայաստանը: Այդ համատեքստում նկատելի իրադարձություններից մեկը կարելի է համարել Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովը, որը ջղաձգումների լուրջ առիթ հանդիսացավ Բաքվի համար և զուգորդվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ալիև կրտսերի հայտարարություններով:
Այն, որ վերոնշյալ իրավիճակներում մեր թշնամի Ադրբեջանի վարքագիծը կանախատեսելի է և սպասելի, ապա արտասահմանում ապրող «իրենց հայ համարող» անձանց պահվածքը ուղղակի զարմանք է հարուցում և ևս մեկ անգամ ամրապնդում կարծիքն առ այն, որ արտասահմանում ունենք մի շարք հայազգի դավաճաններ, որոնց քայլերը միտված են Հայաստանի վարկի ու հեղինակության անկմանն ու Ադրբեջանի շահերի սպասարկմանը:

Վերջերս «Ամերիկայի ձայն» լրատվական ծառայությունը մի տեսանյութ էր պատրաստել, որը պատմում էր Վաշիգտոնում գործող «Policy Forum Armenia» կազմակերպության կողմից Հայաստանում մարդու իրավունքերի թեմայով քննարկման մասին, որի ընթացքում տարատեսակ փորձագետներ և «Policy Forum Armenia»-ի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խիստ բացասական լույսի ներքո էին ներկայացնում Հայաստանում ընթացող գործընթացները` հերթական անգամ ջուր լցնելով մեր թշնամիների ջրաղացին և կրկին իրենց ճակատին դաջելով թշնամու պիտակը:
Ընդհանրապես, ցանկացած մեկը, ով փորձի ուսումնասիրել «Policy Forum Armenia»-յի գործունեությունը լրատվական տիրույթում, ապա կհամոզվի, որ դրանում որևէ դրական նշույլ չկա Հայաստանի վերաբերյալ, այլ միայն մեր երկիրը վարկաբեկող և սևացնող բազմաթիվ մեկնաբանություններ և վերլուծություններ են: Ակամայից կարծում ես, թե դրանք գրվում են Բաքվում, քանզի տպավորություն է ստեղծվում, որ ընթերցում ես «haqqin.az» կամ ադրբեջանական քարոզչամեքենան սպասարկող մեկ այլ կայք:

Այս ամենը շատ իրատեսական է դառնում, երբ վերհիշում ես շաբաթներ առաջ Վահե Ավետյան անունով անհայրենիք երևույթի Շվեդիայից Բաքու մեկնելը և «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հիշատակը հարգելու և հուշարձանին ծաղիկեր դնելու նրա ցանկությունը: Սա նույն Վահե Ավետյանն է, ով մեկ տասնամյակ առաջ իր մտերիմ ընկեր Դավիթ Գրիգորյանի հետ ԱՄՆ-ում հիմնադրում էր «Policy Forum Armeniaե կազմակերպությունը, նրա հետ բողոքի ակցիաներ էր իրականացնում Հայաստանի դեսպանության առջև, տարբեր միջոցառումների ժամանակ հայտարարում էր որ պետք է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, վայրահաչում էր, որ «25 տարի առաջ հայերն իրենց հարևան ադրբեջանցիներից խլել են Ղարաբաղը» և այլևայլ դավաճանական դրսևորումեր:
Չնայած ոչ մի դավաճան արժանի չէ իր մասին հիշատակման, սակայն մեր հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ովքեր են իրականում արտասահմանում գործող հայազգի դավաճանները` Վահե Ավետյանն ու Դավիթ Գրիգորյանը:

Հ.Գ. Ամեն ինչ հուշում է, որ Դավիթ Գրիգորյանը ևս այնքան է հասունացել է, որ իր գործընկերոջ նման ցակություն հայտնի իր տերերի մոտ մեկնելու և «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձանին ծաղիկներ դնելու համար:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  
About

SocNews.info ՓԲԸ

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *