ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐ Է ՈՐՈՆՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

31586_large-600x450

Դեռևս մեկ տարի չի անցել անգամ այն օրվանից , երբ հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ բերեց երկրորդ երեխային` Սեյնթին, իսկ այժմ արդեն 36-ամյա Քարդաշյանը մտածում է երրորդ երեխային ունենալու մասին:

 

Սակայն այս անգամ հեռուստաաստղը մտադիր է խուսափել հղիությունից : Գրում է Spletnik.ru.-ն: «Մտածում եմ, որ անհրաժեշտ է փոխնակ մոր ծառայություններից օգտվել», — հայտարարել է Քիմն ապշած մորը, երբ քննարկել է իր ընտանիքում համալրման հնարավորությունը:

 

Իսկ թե ինչպես կարձագանքի այդ տեղեկությանը Քանյե Ուեսթը և թե որքան արագ զույգը կանցնի այդ մտահաղացման իրագործմանը հայտնի կդառնա միայն այն ժամանակ, երբ Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող ռեալիթի շոուի նոր սերիան ամբողջությամբ եթեր հեռարձակվի: Իսկ այդ տեղեկությունը հավանաբար քչերին կարող է զարմացնել, քանի որ Քիմը և Քանյեն մեկ անգամ չէ, որ հայտարարել են մեծ ընտանիք ունենալու ցանկության մասին և որ մտադիր չեն երկու երեխաներով սահմանափակվել:

 

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ