Sunday, 22/1/2017 | 10:18 UTC+0

6 գաղտնիք, որոնք թույլ կտան անթերի երևալ լուսանկարում /լուսանկարներ/

Նկարն ունակ է ֆիքսել ցանկացած պահը և ընդմիշտ հասանելի լինել ձեզ համար:

Միգուցե, հենց դրա համար էլ, յուրաքանչյուր մարդ փորձում է անթերի երևալ կադրում, քանի որ շատ հաճելի է նայել հին նակարները և այնտեղ քեզ գրավիչ տեսնել:

 

Ընդունեք հանգիստ դիրք

preview3S-աձև մարմնի դիրքը ավելի հանգիստ է երևում, քանի որ այդպես չկա ամբողջական համաչափություն և դուք զինվորական դիրք չունեք նկարում: Պետք է նաև ուշադրություն դարձնել ձեռքերին: Նկարը ավելի լավը կլինի, եթե գրպաններում լինեն միայն բութ մատերը, իսկ նմացածները երևան:

Թեքվեք մարմնի երեք-չորրորդ մասով

preview3

Որպեսզի նկարում երևաք ավելի նիհար, պետք է խուսափել ուսերի ուղիղ դիրքից, դրա համար կարելի է թեքվել երեք – չորրորդով: Երկրորդ նկարում ձեռքի երկու ափերն էլ կադրում են, դրանք հանգիստ դրված են ազդրի վրա՝ այդպես դիրքն ավելի թեթև և շքեղ է դառնում:

Հետևեք ձեռքերի դիրքին

preview3

Երբեմն կադրում պետք է ձեռքը երեսին դիպչի: Այդ դեպքում կարևոր է հետևել, որ ափը շրջված չլինի դեպի տեսախցիկը, այլ սահուն շարունակություն լինի դեմքի օվալին:

Իջեցրեք ներքև ուսը

preview3

Ներքև իջեցրած ուսը տեսողական երկարացնում է վիզը, դեմքն ավելի բաց է լինում: Ինչպես նաև պետք է խուսափել թաքցնել ձեռքերը: Երկրորդ նկարում ձեռքը հանգիստ դրված է արմունկին, այլ ոչ թե թաքնված նրա հետևում, և այդպես շատ ավելի լավ է նայվում:

Ծալեք ծունկը

3394910-650-1446206857-5-png

Կողքի թեքված նկարվելուց, պետք չէ մոռանալ S-աձև դիրքի մասին: Պետք է միայն մի թեթև ծալել ծունկը, մի փոքր իջեցնել ուսերը, և նկարում ուրվագիծը կլինի ավելի նիհար, իսկ դիրքը՝ ավելի չպարտադրող, թեթև:

Մի փոքր կախեք գլուխը

preview3

Նկարն ավելի հետաքրքիր կլինի, եթե տեսախցիկին ուղիղ չնայեք, այլ մի փոքր թեքվեք: Եթե դրա հետ մեկտեղ, մի փոքր կախեք գլուխը, ապա տպավորություն կստեղծվի, որ դուք նայում եք տեսախցիկին ներքևից վերև: Սա ևս մեկ միջոց է նկարում ավելի լավը լինելու համար:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  
About

SocNews.info ՓԲԸ

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *