Sunday, 22/1/2017 | 10:17 UTC+0

Դաշնակների սրած բիզը մտավ իրենց քամակը

Նոր վարչապետի թերևս ամենաօգտակար քայլերից մեկն այն է, որ նա պարբերաբար շշպռում է դաշնակներին, անգամ նսեմացնում է այդ խեղճերին: Դե դաշնակներն էլ, ինչպես իրենք ասում, ազգային մարդիկ են, հայրենասեր են, նույնիսկ թասիբ ունեն: Արծվիկ Մինասյանը, որը դաշնակների տնտեսագիտական հանրագիտարանն է, այնպես է վիրավորված, որ ասել է, թե այլևս նախարար չի աշխատի: Մի խոսքով, ՀՀԿ-ՀՅԴ եղբայրության վերջը գալիս է, և այդ մասին արդեն գրվում է մամուլում:
Եթե դաշնակներին դուրս գցեն և զրկեն նրանց իշխանական լափամանից օգտվելու հնարավորոթյունից, ապա դա կլինի իսկապես ճիշտ, ազգանվեր քայլ: Բայց բացի դրանից, այդ ճիշտն ունի նաև այլ երանգ: Բանն այն է, որ հենց դաշնակները հրահրեցին իրենց իսկ ողբերգությունը: Փետրվար ամսից, երբ ստեղծվեց կոալիցիան, դաշնակները հանրապետականների հետ ձևավորել էին համատեղ խորհրդի նման մի բան, և այդ ձևաչափով պարբերաբար հանդիպումներ-քննարկումներ էին անցկացնում: Այսինքն, դաշնակներից մասնակցում էին Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, հանրապետականներից` նախագահ Սարգսյանը աշոտյանատիպ նժդեհականների հետ: Դաշնակների հիմնական գլխացավն ու դարդը այդ քննարկումների ժամանակ եղել է վարչապետ Աբրահամյանը: Ամիսներ շարունակ սրանք ասում էին նախագահին, թե քանի կա Աբրահամյանը, երկիրը երկիր չի դառնա, դուք պետք է ազատվեք դրանից, մեզ հարիր չէ մականունավոր ու կրիմինալ վարչապետը և այլն: Իսկ «Սասնա ծռերի» սխրանքի ժամանակ դաշնակներն արդեն նախագահից պահանջում էին նաև Գասպարյանի և Կուտոյանի հրաժարականը:
Ինչևէ, դաշնակներն հասան իրենց մուրազին` Հովիկ Աբրահամյանն այլևս անցյալում է: Բայց մուրազը դարձավ նրանց համար ողբերգություն: Զրկվեցին իշխանությունից, պետական լափից, բա էլ ի՞նչ են հիմա նրանք անելու: Բացի այդ, լրջագույն անձնական ողբերգության շեմին են հայտնվել այն դաշնակները, որոնք մեծ գումարներ են վճարել Հրանտ Մարգարյանին իրենց աթոռների համար: Ըստ օպերատիվ տեղեկությունների` Լևոն Մկրտչյանը ընկեր Հրանտի գրպանը լայնացրել էր 300.000 դոլարի չափով, Լոքյանի մասով ճշգրիտ տեղեկություն չկա:
Ասում են թե, ամեն մարդու սրած բիզը երբեմն մնում է իր քամակում: Եվ սա հենց այդ դեպքն է: Տա Աստված, այդ բիզը դաշնակների քամակու մնա հավերժ:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  
About

SocNews.info ՓԲԸ

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *