Sunday, 22/1/2017 | 10:17 UTC+0

«Նիկոլը երբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի».Սամվել Ալեքսանյանը՝իրեն ուղղված սպանության մեղադրանքների մասին

Լրագրողները Սամվել Ալեքսանյանին  խնդրել են մեկնաբանել երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք առնչվում են Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից, օրերս Մոսկվայում սպանված  Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլի) սպանության հետ.
«Նիկոլը երբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»,-ասել է Ալեքսանյանը:
Հիշեցնենք, երեկ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արմեն Իսրայելյանի սպանության հետքերը բերում են Ազգային ժողով, հղում անելով Արմեն Իսրայելյանի ավելի վաղ արած այն հայտարարություններին, թե Սամվել Ալեքսանյանը սպառնացել է իրեն: «Ինչ մեղադրանքներ, խի՞ պետք ա ինձ հետ կապվի որ»,- լրագրողների հարցերին հարցերով հակադարձեց Սամվել Ալեքսանյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ՝ հնարավո՞ր է իր «գլխին սարքում են», Սամվել Ալեքսանյանը հակադարձեց. «Այ ցավդ տանեմ, հավես չունեմ»: Նա այլ հարցերի չարձագանքեց, արագ հեռացավ, պնդելով, որ Արմեն Իսրայելյան անունով աշխատակից չի ունեցել:
Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  
About

SocNews.info ՓԲԸ

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *