Մոուրինյուն ունի Հենրիխի կարիքը․ Մխիթարյանը նրանց լավագույն ֆուտբոլիստն է․ Փոլ Մերսոն

192448
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Sky Sports»-ի փորձագետ Փոլ Մերսոնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների, ինչպես նաեւ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չօգտագործելու մասին:
«Այս «Մանչեսթեր Յունայթեդն» այնքան էլ լավը չէ, դա է իրականությունը: Իբրահիմովիչը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ էր, սակայն նա 35 տարեկան է: Նա եղել է աշխարհի 3-4 լավագույն խաղացողների թվում, սակայն Իբրան այլեւս այն չէ: Նույնիսկ Լիոնել Մեսսին 35 տարեկանում չի լինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում: Նա չի կարող շաբաթական երկու խաղ անցկացնել:
Մանչեսթերցիները պետք է օգտագործեն Ռեշֆորդին, նա դեռ 19 տարեկան է: Կարծում եմ՝ Ուեյն Ռունին պետք է վերադառնա: Այս պահին չեմ կարծում, որ Մոուրինյուն գոհ է պահեստայինների նստարանից: Եթե նա նստեցնի Զլատանին, ապա կկարողանա հետո դաշտ դուրս բերել նրան:
Գտնում եմ, որ Մոուրինյուն ունի Հենրիխի կարիքը եւ նրան պետք է ընդգրկի թիմում: Պորտուգալացին ունի հաղթաթուղթ ու պետք է խաղացնի նրան: Իսկապես տարօրինակ է: Մոուրինյուն ասաց, որ Հենրիխը պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի, բայց ինչո՞ւ նա Մխիթարյանին 30 րոպե խաղալու հնարավորություն չտվեց «Ֆեներբահչեի» դեմ: Հենրիխ Մխիթարյանը նրանց լավագույն ֆուտբոլիստն է:
Խնդիրը նրանում է, որ Մոուրինյուն դեռ չի կողմնորոշվել հիմնական կազմի հետ: Դա շատ մեծ խնդիր է: «Մանչեսթեր Սիթին» նույնպես չի հաղթել վերջին 5 խաղերում, սակայն այդ երեկո միայն մեկ մարզիչ է լինելու ճնշման տակ, դա Ժոզեն է»,- ասել է անգլիացին:
Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ