Երբ «վլաստ» կունենաս, էն վախտ էլ գազալցակայան կունենաս. Գեներալ Բաղմանյանը խլել է Թաթուլ Բաղդասարյանի գազալցակայանը. Տեսանյութ

t-baxdasaryan-h-baxmanyan
Հոկտեմբերի 21-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը:  Թաթուլ Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի կողմից իրեն պատկանող հողատարածքի և բիզնեսը խլելու մասին:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը 2007 թվականի ամռանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ համաձայնության է եկել, որպեսզի իրեն պատկանող գործարանի տարածքում համատեղ գազալցակայան կառուցեն: Պայմանավորվել էին, որ 70/30 հարաբերակցությամբ կիսեն ապագա բիզնեսի շահույթը (70 տոկոսը՝ Հայկազ Բաղմանյանին): Գազալցակայանի շահագործումից հետո, սակայն, Թաթուլ Բաղդասարյանին այդպես էլ չի հաջողվել Հայկազ Բաղմանյանից ստանալ շահույթի իր մասնաբաժինը:
 Բաղդասարյանի խոսքով՝ Հայկազ Բաղմանյանը դատարան է դիմել, որի միջոցով իրեն պարտավորեցրել է Բաղմանյանի ընկերության հետ 99 տարվա պայմանագիր կնքել, որպեսզի գույքը դառնա նրա սեփականությունը, սակայն երբ դատարանը հօգուտ Թաթուլ Բաղդասարյանի է որոշում կայացրել, արդեն Մարտունու ավագանին որոշում է կայացրել, իբր թե այդ հողատարածքը համայնքային սեփականություն է:
Թաթուլ Բաղդասարյանի վստահեցմամբ՝ «Գեներալը «սիգնալ է» ուղարկել, թե բա՝ երբ որ «վլաստ» կունենաս, էն վախտ էլ գազալցակայան կունենաս»: Իսկ գազալցակայանը, ինչպես վստահեցնում է Բաղդասարյանը, շահագործվել է ապօրինություններով, առանց համապատասխան փաստաթղթերի գազ և էլեկտրաէներգիա է մատակարարվել. «Հայկազը բռնազավթեց ոչ միայն հողատարածքը, այլև ընկերությունը՝ այդ ենթակայանը, ոնց որ զորամաս լինի, և մինչեւ 2011 թվի 7-րդ ամիսը իմ անունով կեղծել են բոլոր անդորրագրերը»:
Այս խնդրով Թաթուլ Բաղդասարյանը նաև մեկ ամիս առաջ դիմում է գրել կառավարության ղեկավարին. «Սույն թվականի սեպտեմբերի 20-ին հանրային կարգով դիմել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին: Կրկին ուզում եմ դիմել պարոն վարչապետին՝ մի ամիս անց ինչ փուլում է իմ գործը: Եվ վարչապետին կխնդրեի, որպեսզի իմ գործը վերցնի անձամբ իր հսկողության տակ, այդ գործի ուսումնասիրությունը հանձնարարի իր վերահսկողության ծառայությանը կամ հակակոռուպցիոն հանձնաժողովին: Թող գան Մարտունի, ուսումնասիրեն, ստուգեն անօրինականությունները: Խնդրում և պահանջում եմ, որպեսզի այդ գործը պրոֆեսիոնալ լուծում ստանա»,– ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում կտրուկ քայլերի կդիմի:
Թաթուլ Բաղդասարյանը խոստացավ առաջիկայում մի պաշտոնյայի անուն հնչեցնել, որի մատը ևս խառն է այս գործում:
 Տեսանյութերը՝ aravot.am-ի
Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

About the Author

Hovo
SocNews.info ՓԲԸ