Մեկ տարվա ընթացքում Հայաստանում բենզինն էժանացել է մոտ 11,8 տոկոսո

63-thumb

Բենզինի գինը Հայաստանում,2016 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11. 9 տոկոսով:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝  2015 թվականի հունվար-օգոստոսի համեմատ, դիզելային վառելիքի գինը 2016 թվական ի հունվար-օգոստոսին էժանացել է 17,3 տոկոսով:

Միևնույն ժամանակ, սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.8% և 19.6% գնանկում:

Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գների անկումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների անկումային տատանումներով:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •