Ասանժը կմնա առանց համացանցի հասանելության մինչ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ավարտը

f580e27187d3f6_580e27187d434-thumb
Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող Ջուլիան Ասանժը կմնա առանց համացանցի հասանելության մինչ նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ավարտը, հայտնում է РИА Новости-ն հղում անելով WikiLeaks կայքի հիմնադրի փաստաբան Մելինդա Թեյլորին:
Անցած շաբաթ Էկվադորի կառավարությունը հայտարարել է, որ Լոնդոնում իր դեսպանատանը համացանցի հասանելության սահմանափակում է մտցրել: ԶԼՄ-ները հայտնել էին, որ որոշումը կայացվել է ԱՄՆ իշխանությունների խնդրանքով, որոնք հայտարարել են, որ Ասանժը ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների տապալմանն ուղղված ռուսական հատուկ ծառայությունների գործողության կամավոր մասնակից է: Ինքն՝ Ասանժն, աբսուրդային է անվանել Ռուսաստանի հետ WikiLeaks-ի կապերի մասին ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները:
«Ինչպես ես հասկանում եմ, նա հնարավորություն չի ունենա օգտագործել համացանցը մինչև ԱՄՆ-ում ընտրությունների ավարտը»,- հայտարարել է Ասանժի փաստաբանը՝ հավելելով, որ Էկվադորի իշխանությունների որոշումը չի վնասի WikiLeaks-ի գործունեությանը:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին:
Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •