Կարեն Կարապետյան. «Նաիրիտը» Հայաստանում աշխատելը բավականին բարդ խնդիր է

unnamed_7-thumb

«Նաիրիտ» գործարանի վերագործարկումը բավականին բարդ է, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

« «Նաիրիտ» գործարանի, «Վանաձոր-Քիմպրոմի» հետ կապված, տեսականորեն հավանականություն կա՞, որ այդ ձեռնարկությունները կաշխատեն՝ գուցե այո: Այսօր առարկայական առաջարկ ունե՞նք՝ ոչ, պետությունը պե՞տք է զբաղվի այդ բիզնեսով՝ ոչ, եթե նման առաջարկություն լինի մենք մանրամասն կուսումնասիրե՞նք՝ այո», – ասաց Կ.Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, եթե մարդ գալիս ասում է՝ 500 մլն դնելու եմ, 10 տարվա ռիսկը վերցնում եմ և մենք հավատում ենք, որ վաղը մյուս օր ինքը չի գնա, այդ բեռը չի մնա պետության վրա, մենք այսօր ասենք, որ մենք որևիցե առաջարկ չենք լսելու, դուք կասեք՝ ինքը կողմնակալ է և ոչ օբյեկտիվ:

«Այդ իսկ պատճառով, հավանականություն կա՞, որ նման առաջարկություն կլինի՝ գուցե: Բայց այսօր սեղանի վրա  նման առաջարկություն չկա: Ընդհանրապես «Նաիրիտը» Հայաստանում աշխատելը բավականին բարդ խնդիր է: Տեսեք, չգիտեմ, երեք թե չորս փորձ է եղել և որևիցե փորձի ժամանակ, վստահ չեմ, բայց կարծում եմ, որևիցե մեկը 10 տարվա կանխատեսում չի ուզել էներգակիրների վերաբերյալ: Իմ համոզմամբ, եթե պոտենցիալ ինվեստորընման հարց չի բարձրացնում, իր հետ պետք չէ շարունակել խոսել: Շատ խիստ կախված է դրանից՝  եթե դու չես հասկանում 10 տարի հետո ինչ է լինելու, ապա ոնց ես դու այդքան գումար պատրաստվում ներդնել և քո վրա բեռ վերցնել: Այ երբ որ կլինի մեկը կամ մի խումբ, որ կգա առարկայական մեզ հետ կխոսի, մենք շատ բաց, թափանցիկ այդ բանակցությունները կտանենք», – ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •