Ութ ամիսների ընթացքում կրթության ոլորտի ֆինանսավորումն աճել է 1,7 տոկոսով

timthumb-14

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանն ուղղվել է 73 մլրդ 675,9 մլն ՀՀ դրամ:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների, կրթության ոլորտի մասնաբաժինը պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կառուցվածքում կազմել է 9 տոկոս:

Բացարձակ արտահայտությամբ կրթության ոլորտի ֆինանսավորումն աճել է 1.7 տոկոսով:

2015 թվականի հունվար-օգոստոսին պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանն ուղղվել էր 72 մլրդ 470,1 մլն ՀՀ դրամ:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •