Ստամբուլում կկայանա պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի գործով դատական նիստը

timthumb-6

«Կրոնական արժեքները նվաստացնելու» հոդվածով մեղադրվող պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանի գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Նիշանյանը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ («ժողովրդի մի մասի կրոնական արժեքները նվաստացնելու») հոդվածով` Մուհամեդ մարգարեի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար:

Ստամբուլի, Բուրսայի և Քոնյայի դատարանները առանձին-առանձին դատական գործեր էին հարուցել Սևան Նիշանյանի դեմ 2012 թվականին իր բլոգում կատարած գրառման համար: Ստամբուլի ընդհանուր իրավասության 14-րդ դատարանը պոլսահայ լեզվաբանին դատապարտել էր 13 և կես ամսվա ազատազրկման: Նիշանյանի փաստաբանը բողոքարկել էր որոշումը, ինչից հետո դատարանը որոշում էր կայացրել միավորել տարբեր նահանգներում բացված դատական գործերը:

2014 թվականի հունվարից 11 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թու րքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Սևան Նիշանյանը Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին:

Human Rights Watch կազմակերպությունը հրապարակած զեկույցներից մեկում նշել է, որ Նիշանյանը բանտարկվել է քաղաքական հայացքների պատճառով:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •