Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը նշում է հայրենի քաղաքում

timthumb

Հունահռոմեական ոճի ըմբիշ «Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ծննդյան օրը նշում է հայրենի քաղաքում: Համեստ չեմպիոնը «Արմենպրես»-ի թղթակցին խոստովանեց՝ այսօր ուզում է հանգիստ մնալ, լրագրողների աչքից հեռու:

Չցանկանալով սիրված մարզիկի կամքին հակառակ հարցեր տալ՝ մեզ մնում էր միայն կրկին շնորհավորել Արթուրին` ցանկանալով առողջություն ու նորանոր բարձունքներ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս իր և բոլոր գյումրեցիների անունից շնորհավորել է մարզիկին՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի «աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր դառնում է 25 տարեկան:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •