Sunday, 22/1/2017 | 10:13 UTC+0

Եթե չասեմ ճաշակի, ապա մոտեցման հարց է. վարչապետի պատասխանը ՀԱԿ-ի քննադատությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների այն քննադատության մասին, թե տնտեսության ախտորոշում չեն արել:
«Ճիշտ եք ասում, մենք ախտորոշում չեք արել, և գրել ենք, որ պետք է ախտորոշում անենք: Այն ախտորոշումը, որ պետք է անենք, 20 օրը բավարար չէ: Կամ որ հարցնում եք՝ ինչ մոդել եք ուզում, ասել ենք լիբերալ մոդել, և թե ինչ գո րծողություներ պետք է անենք»,- ասաց նա:
Անդրադառնալով այն քննադատությունը, թե կառավարությունը թիրախներ չի դրել, թվեր չի գրել՝ վարչապետն ասաց. «Թվեր չենք դրել, բայց վստահ եմ, որ դուք ինձանից լավ գիտեք, որ կառավարության ծրագիրն ընդհանրապես թվերով չեն լինում, իրենք ասում են, թե որակապես ինչպես են շարժվելու, հետո թվերը դնում են, և դա, եթե չասեմ ճաշակի, ապա մոտեցման հարց է»:
ՀԱԿ-ի այն քաննդատությանը, թե կառավարությունն ընդամենը 6 ամսվա ծրագիր է բերել, վարչապետը պատասխանեց. «Ասում եք 6 ամսով եք ծրագիր ներկայացրել, եթե ավելը ներկայացնեինք, հնարավոր է քննադատվեինք, թե դուք ինչ գիտեք, թե ընտրություններից հետո ինչեր կարող են լինել»:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •  

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *