Ճապոնացիներն իրականից չտարբերվող համակարգչային աղջկա են ցուցադրել

timthumb-19

Ճապոնացի դիզայներներ Տերույուկի և  Յուկա Իշիկավաները CGI-անիմացիայի օգնությամբ ստեղծել են համակարգչային աղջկա՝ Սայային: Այդ մասին տեղեկացնում Է  CNet-ը:

Հոկտեմբերի սկզբին դիզայներները Սայայի օգտահաշիվը զետեղել են ճապոնական սոցցանցերում, ճշտելով, որ նա սովորում Է ավագ դպրոցում: Օգտատերերի մեծամասնությունը չի կարողացել անիմացիոն մոդելը տարբերել իրական աղջկանից:

Ավելի ուշ Տերույուկի և Յուկա Իշիկավաներն օգտվել են ռոբոտատեխնիկայի բնագավառի պրոֆեսոր Մասահիրո Մորիի օգնությունից և  կարողացել են աղջկան շարժման մեջ ցույց տալ 3D-անիմացիայի օգնությամբ:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •