Եթե նման բան են հայտարարում, ապա առնվազն հիմնավորումներ են բերում

timthumb-1

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ տնտեսական ճգնաժամի և դեֆոլտի վերաբերյալ հայտարարության վերաբերյալ ՀայՄեդիա.AM-ըզրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

«Միանշանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական էր, և դրա համար էլ դրան շատ ուշադրություն է հատկացվում, քանի որ նման հայտարություններ արել են նաև շատ տնտեսագետներ և գործիչներ, և նրանց հայտարարությունները երբեք մեծ ուշադրության չեն արժանացել»,- ասաց Արմեն Բադալյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նման բովանդակության հայտարությունները պետք է հիմնավորված լինեն:

«Եթե նման բան են հայտարարում, ապա առնվազն հիմնավորումներ են բերում, թե ինչու պետք է դեֆոլտ լինի: Նշում են, որ փողի գումարն այսքան է, սղաճն այսքան է, գնաճն այսքան է և այլն, և դրանով հիմնավորում են ասածը:
Եթե ուղղակի հայտարարում են, որ դեֆոլտ է, ապա դա ընկալվում է քաղաքական հայտարարություն, ոչ ավելի»:

Մեր այն դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ժամանակ առ ժամանակ նմանատիպ հայտարարություններով հանդես գալը, արդյո՞ք ուզում է առավել ակտիվ զբաղվել  քաղաքականությամբ, Բադալյանը պատասխանեց. «Նա ակտիվ քաղաքականության մեջ է այժմ, Կոնգրեսի ղեկավարն է, որը խմբակցություն ունի Ազգային Ժողովում, սակայն Գյումրիում և Վանաձորում վերջին ընտրություններում խայտառակ պարտություն կրեց: Այդ կուսակցությունը, ամեն դեպքում, գործում է: Ինչ վերաբերում է առավել ակտիվ գործունեությանը՝ հանրահավաքներ, ելույթներ և այլն, ապա ակտիվությունը միայն դրանով չի որոշվում: Իսկ այպես կոչված բուն ակտիվությանը, մի փոքր կասկածում եմ, որ նա կարող է նույն ակտիվությունը դրսևորել, ինչ 2007 թվականի աշնանից մինչև 2008-ի մարտի 1-ը և դրանից հետո մի քանի տարին: Այդ ակտիվությունը դժվար թե դրսևորվի, արդեն կապված տարիքի հետ»:

Ակաթի Վահանյան 

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •