Կոտայքում ավտովթարից մահացածը 18-ամյա աղջիկը Վ. Բրյուսովի համալսարանի ուսանողուհի էր

timthumb

Այսօր Կոտայքում ավտովթարից մահացած 18–ամյա Հռիփսիմե Գասպարյանը Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի էր:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում այսօր ժամը 8.10-ի սահմաններում, 1966 թ. ծնված Գագիկ Ս.-ի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել 1982 թ. ծնված Շավարշ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով Շավարշ Գ.-ն, «Մերսեդես-Սպրինտեր»-ի ուղևորներ` 1995 թ. ծնված Շահանե Ս.-ն, 1998 թ. ծնված Սոնա Ա.-ն, 1998 թ. ծնված Լուսինե Հ.-ն, 1996 թ. ծնված Հրանտ Գ.-ն, 1996 թ. ծնված Մետաքսյա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ 1998 թ. ծնված Հռիփսիմե Գասպարյանը տեղում մահացել է: Ժամը 11.10-ին նշված վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն են դիմել նաև «Մերսեդես-Սպրինտեր» -ի ուղևորներ` 1997 թ. ծնված Օքսանա Մ.-ն և 1996 թ. ծնված Կարեն Մ.-ն: Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •