Սիրիա տեղափոխված մարդասիրական օգնությունն ուղեկցած ներկայացուցիչները պարգևատրվեցին

timthumb-6

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարն ընդունել է Սիրիա տեղափոխված մարդասիրական օգնությունն ուղեկցած Պաշտպանության, Սփյուռքի և Արտակարգ Իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներին:

Շնորհակալություն հայտնելով հայրենիքին մատուցած ծառայության համար և ընդգծելով, որ այդ առաքելությունն անչափ կարևոր էր Հայաստանի համար` որպես պետություն, որն այդ կերպ իր դիրքորոշումն արտահայտելուց բացի, նաև իր օգնությունն է ցուցաբերում հակամարտությունից տուժած բարեկամ երկրի քաղաքացիներին՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ինչպես նաև Պաշտպանության և Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները պարգևատրվեցին ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով:

Նշենք, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այս ամիս Հայաստանի Հանրապետության կողմից երկու ինքնաթիռներով որպես մարդասիրական օգնություն Սիրիա են ուղարկվել առաջին անհրաժեշտության պարագաներ՝ պարենային և ոչ պարենային ապրանքներ, այդ թվում՝ հագուստ, պահածոներ, շաքարավազ, ալյուր, հրուշակեղեն և այլն:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •