Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

timthumb-5

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը հնչեցրել է տերունական աղոթք, որից հետո Երևանի և Ռիգայի միջև ամուր կապերի հաստատման գործում ներդրած ջանքերի համար Հայ առաքելական եկեղեցու հատուկ հուշամեդալներով է պարգևատրել Երևանի և Ռիգայի քաղաքապետերին:
Առանձնակի կարևորելով ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն ու սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Տեր Խոսրով քահանային՝ Ռիգայի հայ համայնքի համախմբման գործում ցուցաբերած հետևողականության համար:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •