Ըստ նախնական վարկածի՝ Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդը քնած է եղել. նախարար

112-thumb
Հոկտեմբերի 14-ին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վարորդն, ըստ նախնական վարկածի, քնած է եղել: Այս մասին այսօր վթարված ավտոբուսի ուղևորներին դիմավորելիս օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Պատճառը վերջնական չէ, քննությունը ցույց կտա, բայց բոլորս հասկանում ենք, որ, երևի, վարորդը քնել է ղեկին: Մեքենայի անսարքություն չկա», – ասաց նախարարը:
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներին Երևան տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին. զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 27-ը:
Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •