Մոսկվա-Երևան ավտովթարից տուժած քաղաքացիներից մեկը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ

21-thumb

Երեկ Մոսկվա-Երևան ավտովթարից տուժած 11 քաղաքացիներից մեկը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ այս պահին ԲԿ-ում գտնվում է ավտովթարից տուժած մեկ քաղաքացի, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ, ստանալով համապատասխան բուժօգնություն, ԲԿ-ից դուրս է գրվել 10 քաղաքացի:

Երեկ Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել էր բեռնատարին, որի արդյունքում զոհվել էր 5, վիրավորվել՝ 27 մարդ:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •