Վարչապետի նոր հանձնարարականները՝ սոցիալական ոլորտից

timthumb-8

Կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց շնորհավորանքով՝ ուղղված ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանին և Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանին՝ նոր պաշտոններ ստանձնելու կապակցությամբ։

«Շնորհակալ ենք, որ համաձայնել եք աշխատել միասին, մանավանդ, որ մամուլը շատ էր գրում, որ դիմադրել եք»,- ասաց վարչապետը՝ դիմելով Վարդան Հարությունյանին։

Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետը հանձնարարականներ ուղղեց գործադիրի անդամներին։ «Կրթության ոլորտի հետ կապված հանձնարարում եմ նախարարին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին ներկայացնել առաջարկներ՝ դպրոցներում ազգակցական կապերը բացահայտելու վերաբերյալ։ Լինում են դեպքեր, որ մայր ու աղջիկ, կամ այլ ազգականներ նույն դպրոցում են։ Պետք է տարբերակել, որ դեպքերն են օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ։ Հանձնարարում եմ նաև Կրթության և գիտության նախարարին գյուղական դպրոցների զարգացման շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ անգամ հեռահաղորդակցություն՝ գյուղական մեկ դպրոցի հետ»,- նշեց Կարեն Կարապետյանը։

Սոցիալական պաշտպանության ոլորտում վարչապետը հանձնարարեց նախարարին օգտվել հաղորդակցության նոր տեխնոլոգիաներից և ծառայությունները դարձնել առավել հասանելի․ «Հանձնարարում եմ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նվաստի համար առցանց դիմելու հնարավորություն վերաբերյալ։ Պետք է նաև հնարավորություն ստեղծել կենսաթոշակային դիմումը ներկայացնել ցանկացած սոցիալական ծառայության գրասենյակ՝ անկախ գրանցման վայրից»։

Վարչապետը հանձնարարական ուղղեց նաև Սպորտի և երիտասարդության նախարարին՝ ուսումնասիրելու մարզական կազմակերպություններին տրամադրվող ֆինանսավորումը և կրճատել ծախսերը՝ գումարներն ուղղելով սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը։

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •