«Թուրքական հոսք»-ի շինարարության ժամկետները հայտնի են

2-2

«Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել է,որ  «Թուրքական հոսք» գազատարի շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2018 թվականին։

«Նախագծի իրականացման մեկնարկը տրված է։ Գազատարի շինարարական աշխատանքները նախատեսում ենք սկսել 2018 թվականին», -ասել է Միլլերը:

«ՌԻԱ Նովոստին» փոխանցում է,որ ռուսական ընկերությունը կառուցելու և տնօրինելու է գազատարի ծովային հատվածը, իսկ ցամաքային մասը պատկանելու է թուրքական ընկերությանը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի «Բոթաշը»։

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •