Գյումրիում «Անվավեր» անունով կուսակցություն լիներ, 6 տոկոսանոց արգելքը կհաղթահարեր. Գագիկ Համբարյան

capture-thumb

Եթե որևէ մեկը կարծում է, որ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Բալասանյան դաշինք»-ը հաղթել է, կա՛մ չի հասկանում իրականությունից, կա՛մ միտումնավոր կեղծում է այն:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ Բալասանյանը ստացել է ընտրողների ձայների 32 տոկոսը, ինչը նշանակում է, որ հանրության 68 տոկոսը նրան դեմ է:
«Փաստացի կան տվյալներ, որոնք հրապարակվել են ԿԸՀ կողմից: Ինչպե՞ս է ստացվում, որ պարոն Բալասանյանը հաղթանակ է տոնում, երբ իրեն հաղթելու համար 18 տոկոս է պակասում: Հիմա բոնուսներով, սուպերբոնուսներով նրան քաղաքապետ դարձրին, նվիրեցին չգիտես որտեղից այդ ձայները, բայց գյումրեցին սա չի ների»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Ըստ քաղաքագետի՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ համապետական մակարդակով խոշոր ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես ՀԱԿ-ն ու ՔՊ-ն են, ձայներ չստացան:

Ավելին, ըստ Համբարյանի, անգամ անվավեր քվեաթերթիկներն ավելի շատ ձայներ ստացան, քան այդ ուժերը. «Անվավեր անունով կուսակցություն լիներ՝ 6 տոկոսանոց արգելքը կհաղթահարեր»:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •