Թիվ 34 ԸԸՀ-ն վերաքվեարկություն կիրականացնի

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2

Գյումրիում ընտրական գործընթացը կանոնակարգող  թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտմեբերի 9-ին ժամը 16:00-ին կիրականացնի կրկնակի քվերակություն: Այս մասին  տեղեկացրեց թիվ 34 ԸԸՀ նախագահ ԷդվարդԲաղրամյանը:

Հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին կայացրած նիստի ժամանակ քննարկել է օրակարգային երեք հարց. առաջինը՝ հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունների արձանագրութունների քննարկում, երկրորդը՝ ընտրութունների արդյունքների որոշման կայացում, և երրորդ՝ ավագանու անդամների ընտրության որոշման կայացում:

Ավագանու անդամների թվի որոշման քվեարկության ժամանակ  հանձնաժողովի 7 անդամներից 1-ը քվեարկեց ձեռնպահ, մյուսները կողմ, սակայն, քանի որ քվերակությունից հետո ԸԸՀ նախագահը չբարձրաձայնեց  քվեարկության արդյունքները, իսկ շատերը չտեսան, թե ինչպես անցավ քվեարկությունը, ավելի ուշ 4 քաղաքական ուժերից 3-ը՝«Բարգավաճ Հայաստան»,  «Հայկական վերածնունդը» և «Գալա» կուսակցություններից ավագանիների թեկնածուները ԸԸՀ-ին  ներկայացրեցին դիմում՝  վերաքվեարկության վերաբերյալ: «Սա անում ենք, որ < /b>հետո քվեարկությանվերաբերյալ որևէ բողոք չլինի»,- նշեց Էդվարդ Բաղրամյանը:

 

Արմենուհի Մխոյան

 

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •