Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է

timthumb-9

Գրադարանավարի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 7-ին ՀՀ մշակույթի նախարարությունը իրականացնում է «Դարձիր գրադարանի բարեկամ» խորագիրը կրող ծրագիրը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Ինչպես տեղեկացրին Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գրադարանավարի օրվա միջոցառումներին իրենց բազմաբովանդակ ծրագրերով մասնակցում են Հայաստանի Հանրապետության շուրջ 200 գրադարաններ:

Ծրագրի շրջանակում կանցկացվեն վերջին 25 տարիներին հրատարակված գրքերի ցուցադրություններ, հանդիպումներ մարզերի, համայնքների` գրական ոլորտում ստեղծագործողների հետ:

Հոկտեմբերի 7-ին գրադարաններում կամփոփվի սեպտեմբերի 1-ին մեկնարկած` համայնքային և զորամասերի գրադարանների գրք ային հավաքածուների համալրման նպատակով իրականացվող նվիրատվության նախաձեռնությունը: Կանցկացվեն նաև մեծարման ցերեկույթներ` նվիրված վաստակաշատ գրադարանավարներին:

Այս տարի ծրագրին միացել են նաև ԼՂՀ հանրապետական և քաղաքային ութ գրադարաններ:
Արդեն ավանդական դարձած այս ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել սահմանամերձ համայնքային և զորամասերի գրադարանները գրքային հավաքածուներով համալրելու գործին:

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնա­գավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար, մարզային և համայնքային գրադարանների մի շարք աշխատակիցներ կպարգևատրվեն նախարարության պարգևներով:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •