Ազգային գրադարանն առաջարկում է տուգանել որոշ հրատարակիչների

timthumb-6

Հայաստանի ազգային գրադարանն առաջարկում է տուգանել այն հրատարակիչներին, որոնք տպագրված գրքի` օրենքով սահմանված պարտադիր օրինակը չեն տալիս գրադարանին: Այս մասին նշեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

«Մենք առաջարկում ենք «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» օրենքում փոփոխություն կատարել և սահմանել տուգանք այն հրատարակիչների համար, որոնք Ազգային գրադարանին պարտադիր օրինակ չեն տալիս: Մեր կողմից առաջարկն արվել է, հիմա դեռ պետք է քննարկվի»,-ասաց Ազգային գրադարանի տնօրենը:

Տիգրան Զարգարյանը նշեց, որ խնդիրն այն է, որ որոշ անբարեխիղճ հրատարակիչներ հրատարակված գրքի պարտադիր օրինակն Ազգային գրադարանին չեն տալիս, իսկ իրենք ազդելու լծակ չունեն:

«Զուտ մնում է խնդրել, զանգել, ընկերական հարաբերությունները գործի դնել: Ստացվում է, որ օրենքում սահմանված է գրքի օրինակը պարտադիր տալ գրադարանին, սակայն այն չի գործում: Եվ եթե մենք այդ օրինակները չենք ունենում, ապա բացթողում ենք ունենում: Ամբողջ աշխարհում ընդունված կարգ է, երբ հրատարակիչները պարտադիր օրինակը հանձնում են Ազգային գրադարանին: Ի դեպ, հրատարակիչներն էլ իրենց փաստարկն ունեն, հարկեր են վճարում, գրքեր կան բավական թանկ արժեն: Պետք է ինչ-որ մի լուծում լինի, որ պարտադիր օրինակը գա հասնի գրադարան: Ազգային գրադարանը սերուն դների համար է, այն այս պահի համար չէ»,-հավելեց նա:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •