Վրաց-թուրքական սահմանին մաքսային նոր անցակետ Է կառուցվելու

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-13

Վրաստանի իշանությունները կսկսեն վրաց-թուրքական սահմանին «Մարադիդի- Մուրաթլի» մաքսային նոր անցակետի կառուցումը: Այդ մասին, հայտնել Է հանրապետության ֆինանսների նախարար Նոդար Խադուրին Թուրքիայի իր գործընկեր Բյուլենթ Թուֆենգջիի հետ Թբիլիսիում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում: Թուրքիայի առեւտրի եւ մաքսային հարցերի նախարարը երկօրյա աշխատանքային այցով Վրաստան Է ժամանել վրացի իր գործըներոջ հրավերով:

«Վրաց-թուրքական սահմանին այսօրվա դրությամբ գործում Է երեք մաքսային անցակետ: Մենք պայմանավորվեցինք, որ համատեղ ենք կառավարելու այդ երեք անցակետերը, իսկ տեղեկատվությունը փոխանակելու ենք Էլեկտրոնային տեսքով, ինչը կարագացնի տարանցումը, որը մեծ կարեւորություն ունի Վրաստանի համար»,- հայտարարել Է Վրաստանի ֆինանսների նախարարության ղեկավարը:

Թուրքիայի առեւտրի եւ մաքսային հարցերի նախարարն իր հերթին հայտարարել Է, որ թուրքական կողմը «Սարպի» մաքսային անցակետի վերակառուցումը կսկսի մեկ ամսից, հաղորդել Է Sputnik-ը

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •