Մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը 115 տարի Է. ամերիկացի գիտնականներ

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-9

Ամերիկացի բժիշկները որոշել են մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը: Դրան նվիրված հետազոտությունը հրապարակված Է Nature հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել Է EurekAlert հրատարակությունը:

Մարդու կյանքի առավելագույն միջին տեւողությունը (այսինքն՝ կյանքի առավելագույն տեւողությունը՝ միջինացված ըստ Երկրագնդի բոլոր երկարակյացների) կազմում Է 115 տարի: Գիտնականների եզրակացությունների համաձայն՝ մարդու կյանքի բացարձակ առավելագույն տեւողությունը հավասար Է 125 տարվա: Այն բանի հավանականությունը, որ մարդն այդ ժամկետից ավելի կապրի, կազմում Է 0,0001 տոկոս:

Մասնագետներն այս եզրակացություններին են եկել՝ վերլուծելով 20-րդ դարում եւ 21-րդ դարի սկզբին մարդկանց կյանքի որակի բարելավման տեմպերը եւ կյանքի միջին տեւողության դինամիկան: Գիտնականների կարծիքով՝ մոտավորապես 1990-ական թվականներին մոլորակի վրա կյանքի միջին առավելագույն տեւողությունը դադարել Է աճել, չնայած կյանքի որակի շարունակվող բարելավմանը:

Գիտնականների համոզմամբ, ինֆեկցիոն եւ խրոնիկական հիվանդությունների բուժման եւ կանխարգելման հետագա առաջընթացը կարող Է բարձրացնել կյանքի միջին, բայց ոչ միջին առավելագույն տեւողությունը: Երկրի վրա երբեւիցե ապրած ամենատարեց մարդը, որի ծննդյան եւ մահվան տարեթվերը պաշտոնապես հաստատված են, եղել Է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել Է 1997 թվականի օգոստոսին: Նա ապրել Է 122 տարի 5 ամիս եւ 14 օր:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •