Հովիկ Աբրահամյանը կառավարությունն իր հոր տնից չի բերել. Էդ. Շարմազանով

7-thumb

«Հովիկ Աբրահամյանն այդ կառավարությունն իր հոր տնից չի բերել, դա Հանրապետական կուսակցության կառավարությունն է եղել, ինչպես Հանրապետական կուսակցության կառավարությունն է եղել վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունները և Հովիկ Աբրահամյանի կառավարության բոլոր թերացումների և առավելությունների, բացթողումների և ձեռքբերումների պատասխանատուն ՀՀԿ-ն է»:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս  մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդ. Շարմազանովը՝ շեշտելով, որ իրենք պատասխանատու քաղաքական ուժ են և 1999-ից սկսած՝ և բացասականի և դրականի տերն են:

«Հիմա նոր իրողություններ են, Հաաստանում բարեփոխումների ժամանակաշրջան է և մեկնարկը տրվել է փետրվարի 12-ի՝ Նախագահի ելույթով և միգուցե ապագա պատմաբաններն այս ժամանակաշրջանն անվանեն բարեփոխումների աշուն»,-ասաց Շարմազանովը:

Պատգամավորը նշեց նաև, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի ելույթից հասկացել է, որ նրա հրաժարականը պետության համար անհրաժեշտություն է, և ինքն էլ՝ որպես պետական գործիչ, գնացել է այդ քայլին: Դրա համար էլ դրական է գնահատվում Հովիկ Աբրահամյանի պետականամետ դիրքորոշումը, որով օրինակ է ծառայել ապագա և ներկա շատ պաշտոնյանների, որ եթե կա պետական շահ՝ չպետք է վերմակը գցես միայն քո վրա, այլ պետք է մտածես ապագայի մասին:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •