Հայաստանի և Թուրքիայի քաղաքները կմիավորի իրանական երկաթգիծը. իրանցի նախարար

akhundi17

Իրանի հյուսիսային հատվածի և Թուրքիայի միջև նոր երկաթգիծը  կմիավորի Թուրքիայի, Հայաստանի և Նախիջևանի քաղաքները: Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին, փոխանցում է Rusarminfo-ն: Նրա խոսքով՝ տվյալ ծրագիրն իր մեջ ներառում է Թեբրիզն ու իրանական Գիլյան նահանգի քաղաքը: Նա նաև նշել է, որ մշակվում է Ադրբեջանի հետ դրանց միացման հնարավորությունը: 2012թ. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին որոշում էր ընդունվել: Ծրագրի թողարկման մասին հայտարարվել էր 2013թ. սկզբին: Ծրագրի արժեքը գնահատվում է $3,5 միլիարդ: Հայաստանի տարածքում ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •