Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիների սև ցուցակ չունի․ ՌԴ դեսպանի խորհրդական. «Ազատություն» ռադիոկայան

shapovalov

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ավելի քան մեկ շաբաթ առաջ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում տեղի ունեցած միջադեպին, երբ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն արտաքսվել էր երկրից, ասաց, որ Ռուսաստանը չունի Հայաստանի քաղաքացիների սև ցուցակ, որով կարգելվի նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Այդուհանդերձ, նրա պնդմամբ, Ռուսաստանը որպես ինքնիշխան երկիր իրավունք ունի մեկին թույլ տալ, իսկ մյուսին արգելել մտնել իր տարածք: Գրիգորյանին ռուս սահմանապահները օգոստոսի 30-ին թույլ չէին տվել դուրս գալ օդակայանի տարածքից: Քաղաքագետին հետ էին ուղարկել՝ տեղեկացնելով, որ վերջինիս մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը: Ստեփան Գրիգորյանն ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ իրեն արտաքսել են քաղաքական դրդապատճառներով և մտավախություն ուներ, որ մենակ չէ այդ ցուցակում: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդականը մեր հարցին ի պատասխան չխոսեց դրդապատճառների մասին՝ նշելով միայն, որ դրանք իրենց դեռ հայտնի չեն: «Կոնկրետ դեպքում այնպես է ստացվել, որ պարոն Գրիգորյանին արգելել են մտնել Ռուսաստանի տարածք: Սկզբունքորեն մենք պարտավոր չենք մեկնաբանել, բացատրել, այդուհանդերձ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմումի համաձայն՝ մենք մեկնաբանություն ենք խնդրել մեր համապատասխան կառույցից և զբաղվում ենք այդ հարցով: Արդյունքները կհաղորդենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը», – ասաց Շապովալովը:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •