Վենդետա՝ կոռումպացված դատարանի ֆոնին

timthumb-1

Նախօրեին Հրազդանում 36-ամյա Գագիկ Խամփերյանը դանակահարել է նույն քաղաքի 38-ամյա բնակիչ Վանիկ Սարգսյանին: Նմանատիպ լուրերով քրեական խրոնիկան հարուստ է, սակայն այս հանցագործությունը նախապատմություն ունի, նաև հետևանք է Հայաստանի արդարադատության կոռումպացվածության:

Բանն այն է, որ Գ. Խամփերյանը հուլիսի 4-ին Հրազդանում վրաերթի հետևանքով մահացած 7-ամյա Արմեն Խամփերյանի հայրն է: Նա դանակահարել է հենց այն վարորդին, ով ոչ սթափ վիճակում խլեց իր մատղաշ երեխայի կյանքը:

Խամփերյանների ընտանիքը ողբերգության շեմին է: Երեխան մահացավ, հիմա էլ ընտանիքի հայրը տարիներ շարունակ անազատության մեջ է լինելու՝ սպանության փորձի մեղադրանքով:

Եվ սա այն պատճառով, որ մենք ունենք վերից վար կոռումպացված դատական համակարգ: Այն կատարում է իշխանության քաղաքական պատվերները՝ ընդդիմադիրներին ազատազրկելով, վերևների բարեհաճությունը վայելող հանցագործներին թողելով ազատության մեջ :

Այսպիսի դատական համակարգին «արտոնված է» փողեր աշխատել, երբ խնդիրը վերաբերում է ոչ քաղաքական գործերին: Առավել քան համոզված եմ, որ երեխայի մահվան պատճառ դարձած վարորդը իր ազատության դիմաց առատաձեռն է եղել: Այլ խոսքով՝ կաշառել է դատարանին:  Խամփերյանի վրեժխնդրությունը չեմ արդարացնում, սակայն երեխա կորցրած ծնողը դիմել է նման ծայրահեղ քայլի, որովհետև չի հավատում պետությանը, օրինականությանն ու արդարությանը:

Հրազդանի դանակահարության համար առաջին պատասխանատուն դատարանն է, կոնկրետ դատավորը, ում հավանաբար «մուծվել են»՝ նրա մոտ կուրացնելով արդարադատության և օրինականության զգացումը:

Սարգիս Հակոբյան

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •