Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակցի մահվան պատճառը եղել է ինսուլտը

timthumb

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 52-ամյա տղամարդու դի էր հայտնաբերվել:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հաստատել են նշված շենքում դիակ հայտնաբերելու փաստը: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, «Շտապ օգնություն» ծառայությունը դեսպանատնից կանչը ստացել է նույն օրն՝ ուշ երեկոյան: Դեսպանատուն է ժամանել ոստիկանության Կնետրոնական բաժնի օպերատիվ խումբը:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից ավելի վաղ հայտնել էին, որ դեպքի վերաբերյալ կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները:

Դատաբժշկական փորձաքննությամբ դիակի վրա, որը հայտնաբերվել է դեսպանատան լոգարանում, բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ մահացածը Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, 52-ամյա Անդրեյ Սմիրնովն է:

Իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներից Լուրեր.com-ին հայտնի դարձավ, որ նա բնակվելիս է եղել դեսպանատանը, իսկ մահը, նախնական տեղեկությունների համաձայն, վրա է հասել ինսուլտից (ուղեղի կաթվածից), նա հանկարծամահ է եղել:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •