Գնդի հրամանատարը լացել է՝ հերոսացած զինվորի համար. (Տեսանյութ)

sevak_khachatryan_17

 

 

 

 

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված

 

զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1997 թ. Ծնված,

 

 

ապրիլյան պատերազմում արիության, գերազանց ծառայության համար շքանշանի արժանացած

 

Սեւակ Հովհաննեսի Խաչատրյանը: Այսօր մենք այցելեցինք Արմավիրի մարզի Արեւիկ գյուղ՝ Սեւակի

 

ծնողներին, որոնց կյանքը, իրենց խոսքերով՝ կանգ է առել սեպտեմբերի 25-ից սկսած: Սեւակը

 

բացառիկ ունակությունների տեր է եղել, դեռ դպրոցում աչքի է ընկել իր բարձր ինտելեկտով, հաղթել է բազմաթիվ օլիմպիադաներում, զբաղվել է բռնցքամարտով: Սեւակը բառի բուն իմաստով

 

գերազանցիկ է եղել ամենուր՝ տանը, դպրոցում, բանակում: Ապրիլյան պատերազմում նա մասնակցել է որպես գնդացրային ջոկի սերժանտ: Սեւակը ուսումնասիրել է զորամասի լավագույն

 

զինատեսակների օգտագործման ձեւերը եւ արհեստավարժ զինվոր է եղել: Երբեք չի բողոքել բանակի խնդիրներից, երբ ինչ-որ բան ծնողները հարցրել են՝ Սեւակը բարկացել է, թե «բանակում ամեն ինչ

 

ընտիր է, մենք մեր գործը լավ գիտենք, դուք ձեր գործին եղեք»: Ծնողները հիշեցին, թե ինչ էր ասել

 

Սեւակը՝ ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվելուց առաջ.

 

«Պա՛պ, որ անվճար էլ ընդունվեմ, ես դիմում եմ գրելու ու բանակ գնամ»: Հոր պատմելով՝ «Մեծ տղաս այն դիվերսիաների ժամանակ է ծառայել՝ Ջաբրայիլում, բարկացանք, ասեցինք՝ ես ու մերդ փշերի վրա՞ քնենք, համբերի, 2 տարի անցնի, նոր կգնաս: Չհամբերեց: Չկարողացանք համոզել, որ չգնա:

 

Նա շտապում էր ծառայել, երբ դեռ 15-16 տարեկան էր, եղբայրը ծառայում էր, արագ հագել էր նրա զինվորական հագուստն ու նկարվել»: Հայրը պատմում էր, թե ինչքան հայրենասեր է եղել Սեւակը, ընդամենը մի քանի տարեկանում ոնց է բարկացել, երբ բարեկամներից մեկի երեխան Եռագույնը գցել է գետնին ու պատահաբար տրորել: Հոր պատմելով՝«Անգամ ռադիոյի ալիքները որ փոխում էինք ու թուրքական ինչ-որ ալիք էր միանում, երաժշտություն, միանգամից բարկանում էր, թե շո՛ւտ արեք, փոխե՛ք սրանց: Երբեմն դժվարանում էինք հասկանալ, թե այդ տարիքում ոնց էր ընկալում ու սիրում հայրենիքը»:

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •