Գյուղապետը որպես ծննդյան նվեր գյուղի գլխավոր փողոցն ու դպրոցը անվանակոչել է իր անունով

timthumb

NewsBook-ի զրուցակիցն է  Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը: – Պարոն Թևոսյան, ինչո՞ւ որոշեցիք Նոր Գեղի գյուղի գլխավոր փողոցը և երաժշտական դպրոցն անվանակոչել Ձեր անունով: – 70-ամյակիս կապակցությամբ փողոցը, իսկ 65-ամյակիս երաժշտական դպրոցը անվանակոչել ենք իմ անունով: – Օրինակ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ ի՞նչն եք Ձեր անունով կոչելու: – Դե, եթե կենդանի մնացի, գյուղը կանվանեմ իմ անունով: – Ո՞ւմ առաջարկությունն է եղել փողոցն ու դպրոցը Ձեր անունով անվանակոչելը: – Գյուղացիներից ինչ-որ մեկի առաջարկով ավագանին քննարկել և անվանակոչել է: – Որոշումը միաձա՞յն ընդունվեց: – Որոշումն ընդունվել է միաձայն: 11 հատ ավագանի կա, միաձայն ընդունվել է: 30 տարի աշխատել եմ, դա քիչ չի չէ՞: Չգիտեմ՝ գիտեք, թե՝ չէ, ես օլիգարխ չեմ, այս պահին մի 600 հազար դոլարի վարկեր ունեմ: – Գյուղում կյանքն այդքան վա՞տ է, որ վարկերով եք ստիպված ապրել: – Դե, չէ, մենք այգիներ ենք հիմնել: Ճիշտն ասած՝ դա տղայիս անունով: Մենք դրսից տնկիներ ենք ներկրում: 500 հեկտար այգիներ կան: – Փաստորեն, նաև ընտանեկան բիզնես ունեք: – Այո, ընտանեկան բիզնես ունենք: – Պարոն Թևոսյան, վարչապետը խաղի նոր կանոն է սահմանում գյւղապետների համար: Դուք տեղյա՞կ եք: – Տեղյակ ենք: Մի հատ քայլ է գնում ամբողջ հանրապետությունով, որը որ խուճապ է ստեղծել: Ինձ համար էլ որպես քաղաքացի դա լավ չէ: – Ինչի՞ մասին է խոսքը: – Խոշորացում է գնում ամբողջ հանրապետությունում: Նախատեսվում է մայիսին Թեղենիքը, Արգելը և մեր գյուղը միավորել Նոր Հաճնի հետ: – Ինչո՞ւ չեք բողոքում, հնարավոր է՝ վարչապետը լսի Ձեզ: – Ճիշտն ասած՝ ժողովուրդն ասում է՝ բողոքենք, ասում եմ՝ այ մարդ, գործ չունեք, բողոքեք՝ կասեն՝ Թևոսյանն է կազմակերպել: – Դուք ևս դեմ եք խոշորացմանը, ինչո՞ւ չեք բողոքում: – Դե, ճիշտն ասած, ես սպասում եմ կողքի գյուղերը բողոքեն: Մենք ավելի մոտ ենք Նոր Հաճնին, քան մյուս գյուղերը: Մեզ համար ավելի հեշտ կլինի: – Ամեն դեպքում Դուք կզրկվեք Ձեր պաշտոնից: – Դե, ոչինչ, ես էս անգամ չէի էլ ուզում առաջադրվել, ինչ-ինչ պատճառներով առաջադրվեցի: Համ էլ տարիքս արդեն էն չի, 72 տարեկան եմ: Կանցնեմ թոշակի կամ բիզնեսով կզբաղվեմ: Այգեգործությամբ կզբաղվեմ, այգիներ կջրեմ, այգիներ կվարեմ: Հարցազրույցը` Նաիրա Հարությունյանի Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •