Հայաստանում 2017թ. առաջին զորակոչը՝ լուսանկարներով. (Ֆոտոշարք)

jh

Հանրապետական զինվորական հավաքակայանում այսօր մեկնարկել է 2017թ. առաջին զորակոչը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում մեկնարկել են զորակոչի միջոցառումները, ապա ավելացրեց, որ հիացած է նորակոչիկների մարտական ոգով:

«Ամբողջ զորակոչի կազմակերպչական մակարդակը ստուգեցինք, հիացրեց մեզ մեր տղաների մարտական տրամադրությունը: Բոլորին բարի ծառայություն եւ խաղաղություն ենք մաղթում»,– ասաց Վիգեն Սարգսյանը։

Աղբյուր՝ Tert.am

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •