Ահա թե ինչու չի կարելի քնած մարդկանց լուսանկարել. պարզվում է կա հնուց եկած մի գաղտնիք…

abl218

Այն մարդիկ, ովքեր սովորաբար գործ են ունենում ֆոտոապարատի հետ, պետք է լսած լինեն, որ քնած մարդկանց չի կարելի նկարել: Հիմնականում այս կանոնը սահմանում են մայրերը, ովքեր արգելում են նկարել իրենց քնած երեխային: BestInfo.Am-ը որոշել է պարզել ինչու չի կարելի քնած մարդկանց նկարել և կիսվել ձեզ հետ ստացած տեղեկություններով:      Պարզվում է, որ այս արգելքի բացատրության մի քանի տարբերակ կա: Դրանցից գլխավորը հետևյալն է. 19-րդ դարում, երբ լուսանկար անելը դեռ նոր էր տարածում գտել, մարդիկ հաճախ պատվիրում էին նկարել իրենց մահացած բարեկամներին, քանի որ լուսանկարը դառնում էր մահացածի հետ կապված միակ հիշողությունը: Հետևաբար, որպեսզի չասոցացնեն մահացած մարդկանց հետ, ոչ ոք չէր ցանկանում լուսանկարել իրեն հարազատ մարդուն քնած ժամանակ: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին ավելի քիչ նկարել մահացածներին, մարդկանց մեջ միևույնն է արդեն կար այդ վախը:  Նրանց համար, ովքեր հավատում են չար ուժերին, կա մի ուրիշ տարբերակ: Ըստ դրա, երբ մարդ քնում է, նրա հոգին դուրս է գալիս մարմնից և լուսանկարելուց հետո հնարավոր է հոգին այլևս չվերադառնա: Բացի դրանից, ըստ այս տարբերակի, կախարդները  կարող են քնած մարդու լուսանկարով դժբախտացնել նրան: Բացի այս երկուսից, կա ավելի խելամիտ տարբերակ: Պետք չէ մոռանալ, որ մարդիկ հաճախ քնած ժամանակ կարող են ոչ այնքան լավ տեսք ունենալ և քչերին դուր կգա, երբ արթնանան ու տեսնեն իրենց ոչ այնքան հաջող լուսանկարը:

Հնարավոր է նաև, որ դուք մոռացած լինեք անջատել հեռախոսի կամ ֆոտոապարատի ձայնը և լուսանկելու պահին ձեր հարազատին այդ ձայնով արթնացնեք:

Աղբյուր՝ Офигенно Թարգմանություն՝ BestInfo.Am

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •