Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն 2-րդ ֆուտբոլիստ

hy

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է անգլիական ակումբի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում Իբրահիմովիչը հավաքել է ձայների 38 տոկոսը եւ շրջանցել Հենրիխ Մխիթարյանին:

 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ստացել է 36 տոկոս ձայն: Լավագույն եռյակը եզրափակել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 26 տոկոս:

Նախորդ ամիս 35-ամյա Իբրահիմովիչն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 6 խաղի եւ դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

Տեղեկացրու ընկերներիդ
  •  
  •  
  •  
  •  
  •